ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Ելքը» կշարունակի հանրահավաքային պայքարը

«Ելքը» կշարունակի հանրահավաքային պայքարը
20.01.2018 | 13:39

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների և հարկային բեռի ավելացման սկսվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Ցուցարարները երթի առջևից հրելով տանում էին հնամաշ, անսարք մի ավտոմեքենա՝ որպես Հայաստանի տնտեսության խորհրդանիշ: Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով իրենց հասցեին հնչող քննադատությանը, թե իբր իրենք պայքարում են թանկացումների և ոչ թե թանկացնողների դեմ, քաղաքական հարցեր չեն բարձրացնում, ասաց, որ սա «ամենաքաղաքական հարցերից մեկն է»: «Ազատության» հարցին, թե բարձրացնելու՞ են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, Փաշինյանն արձագանքեց․ «Ես պարտավորություն եմ ստանձնել՝ այն պահին, երբ որ ես այդ պահանջը հնչեցնեմ, դա հանրայնորեն ձևակերպված լինի, ուրեմն դա պետք է տևի 7 օր: Այսինքն, ես չեմ համաձայնվի ձևակերպել պահանջ, 5 օր հետո բացատրել, թե ինչու այդ պահանջը չիրականացավ»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ մարտ-ապրիլ ամիսներին իրենց հավաքները շատ ավելի բազմամարդ կլինեն, երբ մարդիկ իրենց գրպանի վրա կզգան թանկացումները, սոցիալական բեռի ավելացումը․«Այս պահի դրությամբ այստեղ հավաքվել են այն մարդիկ, ովքեր քաղաքական են: Բայց վաղը, մյուս օրը, մարտին, ապրիլին փողոց են դուրս գալու նրանք, ովքեր անգամ աշխատանք ունեն, ովքեր տեսնելու են, որ ոչ միայն չեն կարողանում իրենց օրհասական խնդիրները լուծել, այլև վարկեր վերցնել չեն կարողանում: Ապրիլին, մայիսին մեզ միանալու են նաև գյուղացիները, ովքեր դիզվառելիքի այդ գներով չեն կարողանալու հողը մշակել»: Էդմոն Մարուքյանը իր ելույթում հավաքվածներին բացատրեց, թե ակցիզային դրույքաչափերի բարձրացման պատճառով ինչպիսի թանկացումներ են տեղի ունեցել, որոնք կարող են շղթայական ազդեցություն ունենալ: Բողոքի հաջորդ երթը «Ելքն» անցկացնելու է փետրվարի 5-ին:

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ